Անդրադառնալով այսօր կայանալիք «Բավարիա»-«Յուվենտուս» խաղին` Խոսեպ Գվարդիոլան ի մասնավորի ասել է.«Առաջին հանդիպման արդյունքը պետք է հավուր պատշաճի ընդունել: Ես կգերադասեի 5:0 հաշիվը, սակայն իրավիճակն այնպիսին է, որպիսին կա: «Յուվենտուսը» մնում է «Յուվենտուս», այն ինքնատիպ ոգու տեր թիմ է: «Յուվեն», ինչպես միշտ, լինելու է ահեղ մրցակից: Ես ծանոթ եմ իտալական մենթալիտետին: Այն նրանց օգնել է ոչ քիչ թվով տիտղոսներ նվաճել: Թուրինցիները սպասում են հարմար պահին, գիտեն պաշտպանվել ու գոլ խփել: Առաջին խաղից հետո ես սկսեցի «Յուվենտուսին» ավելի շատ հարգել: Հաղթելու համար մենք պետք է ցույց տանք մեր լավագույն ֆուտբոլը: Անհամբերությամբ սպասում ենք այդ ինքնատիպ եզրափակչին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ